11:27 | 26.09.23 | Նորություններ | 1379

    gg-ն եւ Yandex Go-ն Գորիսից տեղափոխում են հատուկ պայմաններով

    gg-ն եւ Yandex Go-ն հանդես են եկել հատուկ առաջարկներով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։

    gg ընկերությունն առաջարկում է անվճար երթեր Գորիս - Երեւան – Գյումրի – Վանաձոր ուղղություններով։ ggSuttle-ով ուղեւորությունն ամրագրել հնարավոր է այստեղ։

    Yandex Go-ն Գորիսից ուղղեւորությունների համար սահմանել է հատուկ սակագներ․ Երեւան հնարավոր է երթեւեկել 300 դրամով։