17:07 | 08.09.23 | Նորություններ | 1603

Մեկնարկել է Yandex ծրագրավորման դպրոցի ընդունելությունը

Սեպտեմբերի 8-ից մեկնարկել է Yandex ծրագրավորման դպրոցի ընդունելությունը։

Դիմել կարող են 9-ից 11-րդ դասարանի բոլոր աշակերտները, որոնք ցանկանում են տիրապետել Python ծրագրավորման լեզվին։

Դասերն ընթանալու են Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում շաբաթը երկու անգամ։ Ուսուցումն անվճար է:  

Ընդունելությունը երկու փուլով է՝ թեստավորում եւ հարցազրույց։

Հայտը https://forms.yandex.ru/surveys/coding_school_am/ լրացնելուց հետո դիմորդը կստանա օնլայն թեստավորման հղումով նամակ։ Թեստը պետք է կատարել մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 22:00: Թեստավորումը բարեհաջող անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Գործունեության 6 տարիների ընթացքում Yandex ծրագրավորման դպրոցը 355 շրջանավարտ է տվել Հայաստանում, որոնք կարող են ծրագրավորման ոլորտում խորացնել գիտելիքները՝ մասնակցելով «Յանդեքս լիցեյի մասնագիտացում» ծրագրին։

Այս անվճար ուսումնական ծրագիրը նույնպես բաց է ավագ դպրոցի աշակերտների համար. ընդունվելու համար պետք է հաջողությամբ անցնել թեստերը:

Լիցեյում դասերն անցկացվում են խմբերով: Դասընթացը տևում է 3 ամիս՝ մեկ տարվա ընթացքում հնարավոր է հերթով դիմել մի քանի դասընթացի։ Շրջանավարտները կրտսեր ծրագրավորողների հմտություններ են ձեռք բերում:

Գրանցվել կարելի է այս հղումով (վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է).

https://lyceum.yandex.ru#specializations

«Yandex ծրագրավորման դպրոց» ծրագիրն իրականացվում է ENTERPRISE INCUBATOR FOUNDATION հիմնադրամի հետ համագործակցաբար։