14:45 | 08.09.23 | Նորություններ | 1408

Ի՞նչ սպասել Apple-ի Wanderlust շնորհանդեսից

iPhone 15-ի թողարկումը մոտ է. ահա թե ինչ պետք է իմանալ ու սպասել տարվա սպասված տեխնոլոգական իրադարձությունից:

Ե՞րբ է iPhone 15-ի շնորհանդեսը

Apple-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Ընկերությունը միջոցառումն անվանել է «Wonderlust»: Այն կկայանա Կալիֆորնիայի Կուպերտինոյի Apple Park-ում:

Ինչպե՞ս դիտել Apple-ի iPhone 15 միջոցառումը

Ինչպես նախորդ իրադարձությունների դեպքում, Apple-ը կհեռարձակի iPhone 15-ի ցուցադրությունը իր կայքում եւ YouTube ալիքում:

iPhone 15-ի շարքը, որը, վերջապես, կհամալրվի USB-C-ով

Այս տարվա iPhone-ի շարքի ամենամեծ փոփոխություններից մեկը USB-C-ի ավելացումն է: Սպասվում է, որ առաջին անգամ iPhone 15-ը կգա լայնորեն օգտագործվող պորտով՝ Apple-ի սեփական Lightning միակցիչի փոխարեն: Սա զարմանալի չէ, քանի որ Apple-ը անցյալ տարի հաստատեց, որ կփոխի USB-C-ն՝ համապատասխանելու Եվրամիության մուտքային կանոնակարգերին:

Բացի այդ, ակնկալվում է, որ iPhone 15-ի բոլոր մոդելները կստանան Dynamic Island կտրվածք, ինչն արդեն իսկ կար iPhone 14-ի շարքում: Այս տարի iPhone 15 Pro-ի եւ Pro Max-ի ամենակարեւոր փոփոխությունները տիտանե շրջանակներն են՝ ավելի բարակ եւ ավելի թանկ: Wedbush-ի վերլուծաբան Դեն Այվսը կանխատեսում է, որ iPhone 15 Pro-ն եւ Pro Max-ը կարժենան համապատասխանաբար $1,099 եւ $1,199, ինչը կնշանակի $100 թանկացում երկու մոդելի համար:

Որոշ փոփոխություններ են եղել Apple-ի գույների մեջ: Ըստ 9to5Mac-ի՝ Apple-ը կարող է իր ոսկեգույնը փոխարինել «տիտան մոխրագույնով»: Ընկերությունը կարող է նաեւ ներկայացնել մուգ կապույտ նոր տարբերակ: Ըստ լուրերի, ստանդարտ iPhone 15-ը կունենա սեւ, կանաչ, կապույտ, դեղին եւ վարդագույն տարբերակներ:

Apple Watch-ի շարքի աստիճանական թարմացում

Բացի iPhone 15-ից, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նաեւ իր խելացի ժամացույցների թարմացված շարքը. առայժմ շատ լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Պրեմիում Apple Watch Ultra-ի սպասվող թարմացման մասին շատ բան հայտնի չէ, բացի ավելի մուգ տիտանի պատյանից, սակայն խոսակցությունները ցույց են տալիս, որ Watch Series 9-ը կստանա թարմացված S9 պրոցեսոր:

Ժամացույցի 9-րդ շարքի փոքր թարմացումները ներառում են վարդագույն գույնը եւ մագնիսական ճարմանդով ժապավենի տարբերակը:

iOS 17-ի, macOS Sonoma-ի եւ այլ թարմացումներ

Apple-ի գալիք միջոցառման ժամանակ, հավանաբար, կիմանանք iOS 17-ի եւ watchOS 10-ի թողարկման ժամկետները: Ինչ վերաբերում է iPadOS 17-ին եւ macOS Sonoma-ին, կարող ենք դրանք չտեսնել մինչեւ այս աշնան վերջ:

Այս օպերացիոն համակարգերից յուրաքանչյուրի բետաները տեւական ժամանակ է՝ դուրս են եկել, ինչը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ կարելի է ակնկալել: Թեեւ iOS 17-ն ունի մի շարք փոքր, բայց իմաստալից թարմացումներ, ներառյալ StandBy ռեժիմը, ձայնային փոստի տառադարձումները եւ Journal հավելվածը, macOS Sonoma-ում կավելանան վիջեթներ, խաղի ռեժիմ եւ պրոֆիլներ Safari-ում: