10:52 | 06.09.23 | Նորություններ | 1529

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր

Հոկտեմբերի 7-ին կկայանա Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) 18-րդ փիչինգ միջոցառումը։

Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները եւ ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձեւակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան եւ ապագա զարգացման ծրագրերը:

Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը եւ այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:

Դիմորդների ընդհանուր ներդրումների դիտարկվող նվազագույն չափը 25,000 ԱՄՆ դոլար է: Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր, ոլորտների տեսանկյունից որեւէ սահմանափակում չկա:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 24-ը։ Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը եւ գործադիր ամփոփագրերը հետեւյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social: