16:53 | 05.09.23 | Նորություններ | 18096

Վիվա-ՄՏՍ-ը գործարկում է կորպորատիվ նոր կոնվերգենտ լուծում

Վիվա-ՄՏՍ-ը գործարկում է կորպորատիվ շարժական եւ ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծում՝ բիզնեսի համար:

Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված եւ կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած կորպորատիվ շարժական եւ ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ:

Վիրտուալ ԱՀԿ-ի «Վիրտուալ ավտոմատ կայան» պատմության միջոցով շարժական կատարված  կամ դրանց վրա ստացված զանգերին կարելի հետեւել, եթե շարժական հեռախոսահամարն ընդգրկված է Վիվա-ՄՏՍ-ի Smart Business կորպորատիվ սակագնային պլաններ շարժական փաթեթներից մեկում։

Նոր լուծումը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն գրասենյակի աշխատողների՝ քաղաքային հեռախոսներով կատարած զանգերը, այլեւ այն աշխատակիցների (սուրհանդակների, վարորդների, վաճառքի ներկայացուցիչների, տնայց կատարող մասնագետների եւ ուրիշների) զանգերը, որոնք աշխատում են գրասենյակից դուրս եւ պարբերաբար խոսում են հաճախորդների հետ բջջային հեռախոսով:

Կորպորատիվ շարժական փաթեթի հեռախոսահամարից օգտվելը թույլ է տալիս կազմակերպություններին խուսափել ռիսկային իրավիճակներից. օրինակ` երբ աշխատակիցը զանգահարում է հաճախորդին անձնական համարից, վերջինս հաճախ հետ է զանգահարում այս համարին արդեն այն ժամանակ, երբ աշխատակիցը ազատվել է աշխատանքից եւ աշխատանքի է անցել մրցակից կազմակերպությունում։ Վերը նշված իրավիճակը կանխելու համար՝ կորպորատիվ շարժական փաթեթի համարները փոխանցվում են նոր աշխատակիցներին, ինչը թույլ է տալիս, որ հաճախորդները շարունակեն զանգահարել ընկերություն:

Վիրտուալ ԱՀԿ-ում FMC (Fixed Mobile Convergence) տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները այժմ կարող են միացվել վիրտուալ ԱՀԿ-ին, որպեսզի ընկերության ներկայացուցիչների (օրինակ՝ վաճառքի եւ առաջխաղացման մենեջերների եւ այլն) հետ բջջային հեռախոսով բոլոր խոսակցությունները արտացոլվեն ծառայության պատմության եւ վիճակագրության մեջ: Նման զանգերի ձայնագրությունները կարելի է լսել վեբ-ինտերֆեյսում եւ վիրտուալ ԱՀԿ բջջային հավելվածում, փոխանցել գործընկերներին, իսկ API-ի միջոցով՝ ավելի քան 50 CRM եւ այլ համակարգերի: Նախկինում այս գործառույթները հասանելի էին միայն ստացիոնար հեռախոսների կամ սմարթֆոնի միջոցով ստացված կամ կատարված զանգերի համար:

FMC-ն նաեւ ավելի հարմար է դարձնում աշխատանքային գործընթացները՝ թույլ տալով աշխատակիցներին բջջային հեռախոսներից զանգահարել ընկերության ներքին հեռախոսահամարներին: Հաճախորդից զանգ ստանալիս աշխատողն էկրանին տեսնում է զանգահարողի համարը եւ կարողանում հետ զանգահարել ընկերության գլխավոր համարից՝ բջջային հեռախոսի միջոցով: Այս դեպքում հաճախորդը կտեսնի այն համարը, որին նա հենց նոր զանգահարել է, եւ դա կմեծացնի մենեջերի հետ զրույցի կայացման հավանականությունը:

«Կորպորատիվ հեռախոսահամարների միացումը վիրտուալ ԱՀԿ-ին պահանջված նորույթ է ոչ միայն մեր հաճախորդների, այլեւ Հայաստանի բազմաթիվ այլ ընկերությունների համար: Այժմ ղեկավարներին ավելի հեշտ կլինի կառավարել բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ հեռավար մենեջերների եւ աշխատանքի շրջիկ բնույթ ունեցող աշխատակիցների զանգերը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://pbx.mts.am կայքում: