16:36 | 05.09.23 | Նորություններ | 6148
STAN-ը՝ FAST հիմնադրամի հրեշտակների ցանցը, վերափոխվել է եւ հանդես է գալիս նոր կառուցվածքով ու մոդելով՝ դառնալով անկախ իրավաբանական անձ:
«Հայաստանի հրեշտակային ցանցերից մեկը՝ STAN-ը, իր առաջին քայլերն արեց հինգ տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր, այն զգալի աճ է ապրել՝ ընդլայնվելով իր սկզբնական 18 հիմնադիր հրեշտակներից մինչեւ մոտավորապես 40-ը», - ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Նա նշել է, որ Հայաստանում, ինչպես ցուցադրում է STAN-ի փոխակերպումը, հրեշտակային ներդրումները գործում են որպես ստարտափների աճի կատալիզատոր:
«Այն սնուցում է ստարտափներին՝ ստեղծելով աշխատատեղեր եւ ներգրավելով հետագա ներդրումներ: Դառնալով անկախ կազմակերպություն՝ STAN-ը ցույց է տալիս իր նվիրվածությունը Հայաստանի նորարարական ուղեւրությանը: Ներդրումների այս ձեւը կարող է երկարատեւ ազդեցություն թողնել Հայաստանի առաջընթացի վրա՝ օգնելով երկրին դառնալ գլոբալ նորարարական կենտրոն»,- ասել է Արմեն Օրուջյանը: