12:13 | 04.09.23 | Նորություններ | 998

3 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայից

Oգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Հայաստանի թիմը բրոնզե մեդալների է արժանացել։

Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան եւ Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) եւ Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան եւ Գագիկ Գեւորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։

Հայաստանի թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաեւ Քվանտ վարժարանի աշակերտ Գագիկ Գեւորգյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը եւ Սամվել Անդրեասյանը։