11:18 | 02.09.23 | Նորություններ | 1404
Meta-ն դիտարկում է Facebook-ի եւ Instagram-ի վճարովի տարբերակների գործարկումը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին տեղյակ երեք աղբյուրներ:
Հրապարակման մեջ ասվում է, որ բաժանորդագրության պլանը կարող է պատասխան լինել Եվրոպական միության քաղաքականությանը եւ դատարանի որոշումներին՝ Meta-ի տվյալների հավաքագրման գործելակերպը սահմանափակելու վերաբերյալ:
Մասնավորապես, Meta-ն դիտարկում է Facebook-ի եւ Instagram-ի վճարովի տարբերակները, որոնք գովազդ չեն պարունակի Եվրամիության օգտատերերի համար:
Այդ տարբերակների օգտատերերը անհատականացված գովազդ չեն տեսնի հավելվածներում, ինչը կարող է օգնել Meta-ին խուսափել ԵՄ կարգավորիչների ստուգումներից, գրում է The New York Times-ը:
Facebook-ի եւ Instagram-ի վճարովի տարբերակների հնարավոր գործարկման ժամկետների եւ բաժանորդագրության չափի մասին տեղեկություններ առայժմ չկան: