17:36 | 29.08.23 | Նորություններ | 1262

Դիջիթեք 2023-ի ընթացքում կգործի կարիերայի հատուկ հարթակ

«Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին ընդառաջ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը եւ staff.am տնօրեն Նազելի Բադալյանը կնքել են համագործակցության նոր հուշագիր։  

Համագործակցության այս նոր մոդելն առաջինը կիրառվել է Դիջիթեք 2022-ի ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերություններին իրենց թափուր հաստիքներն անվճար հիմունքներով հրապարակել staff.am-ի կողմից հատկացված մեկ միասնական հարթակում։

Այս տարի կարիերայի հատուկ հարթակը բաց կլինի ոչ միայն տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների, այլեւ` ԱՏՁՄ անդամ ընկերությունների համար, որոնք կարող են հայտարարությունները հրապարակել հարթակում մինչեւ Դիջիթեք 2023-ի ավարտը, իսկ թափուր հաստիքները տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին մինչեւ նոյեմբերի 1-ը։