15:35 | 29.08.23 | Նորություններ | 4397

BANA Angels-ն ընդունում է փիչինգ սեսիայի հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է փիչինգ սեսիայի հայտադիմումներ։

Փիչինգ միջոցառման շրջանակում ստարտափները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց նորարարական նախագծերը BANA Angels-ի հրեշտակ ներդրողներին։

Փիչինգ միջոցառմանը կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք ունեն MVP (minimum viable product) եւ նախնական չափելի արդյունք (initial traction)։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է։ Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։