16:26 | 16.08.23 | Նորություններ | 3256

«Ինստիգեյթ» ընկերության փակ երեկոյի ժամանակ ներկայացվել է 7 ներդրումային նախագիծ

«Ինստիգեյթ» խմբի ընկերությունների ներդրումային նախագծերի ներկայացման փակ երեկոյի ժամանակ «Ինստիգեյթ Դիզայն», «Պրոքսիմուս», «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» եւ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվել է 7 ներդրումային նախագիծ։

Դրանից հետո «Ինստիգեյթ» խմբի ընկերությունների աշխատակիցների եւ ժյուրիի անդամների մասնակցությամբ վաուչերների միջոցով անցկացվել է քվեարկություն։

«Միջոցառման նպատակն էր ժյուրիի դիտարկումների օգնությամբ նախապատրաստվել սեպտեմբերի վերջին կայանալիք հանրային միջոցառմանը, հղկել մասնակիցների խոսքը եւ ներքին լսարանից ստանալ արձագանք ներդրումային նախագծերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական եւ այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր եւ ինքնաբավ ընկերություններ են։