10:42 | 09.08.23 | Նորություններ | 9726

Triple S Ventures-ը ներդրումներ է կատարել 8 ստարտափում

Triple S Ventures-ը նշել է իր գործունեության մեկ տարին եւ ամփոփել այս ընթացքում անցած ճանապարհը։

Triple S Ventures-ը ներդրումներ է կատարել ութ առաջատար ստարտափում, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է իր տեսլական գաղափարների, բացառիկ տաղանդի եւ ոլորտներ վերափոխելու ներուժի համար: Հիմնադրամից հայտնում են, որ կատարած ներդրումներն արդեն սկսել են մեծ ալիք բարձրացնել տարբեր ոլորտներում՝ դրականորեն ազդելով ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկաների վրա։

Triple S Ventures-ի պորտֆոլիոյում են BlueQubit, Sleep Doctor, Denovo Sciences, Docus, CloudChipr, Modicus Prime, Octopulse AI եւ Optimyzee ընկերությունները:
Triple S Ventures-ը նաեւ աջակցել է Sevan Startup Summit-ին:

«Աներեւակայելի հետաքրքրաշարժ փորձ էր աշխատել հիմնադիրների հետ, որոնք ցանկանում են վերափոխել ոլորտները կամ ավանդական ձեւերը: Ես վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը գործընթացին կօգնի ընկերություններին ավելի արագ զարգանալ եւ ավելի արդյունավետ կերպով հաղթահարել մարտահրավերները»,- նշել է Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը:

Վենչուրային ֆոնդից նշում են, որ այն շարունակում է տեխնոլոգիական առաջընթացը կատալիզացնելու եւ նորարար ձեռներեցներին աջակցելու առաքելությունը: