15:32 | 08.08.23 | Նորություններ | 3088

Zoom-ը հեռավար աշխատողներին վերադարձնում է գրասենյակ

Zoom ընկերությունը հեռավար աշխատող աշխատակիցներին, որոնք ապրում են գրասենյակից 50 մղոն հեռավորության վրա, կոչ է արել վերադառնալ գրասենյակ եւ շաբաթական երկու օր աշխատել այնտեղից։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

«Մենք կարծում ենք՝ հիբրիդային մոտեցումը, որը նախատեսում է, որ գրասենյակին մոտ ապրող աշխատակիցները շաբաթը երկու օր պետք է լինեն տեղում իրենց թիմերի հետ շփվելու համար, ամենաարդյունավետն է Zoom-ի համար», - ասել է Zoom-ի PR ղեկավար Քոլեն Ռոդրիգեսը: Ընկերության աշխատանքի հիբրիդային նոր մոտեցումը կգործարկվի օգոստոսին եւ սեպտեմբերին, հայտնում է The New York Times-ը:

Այստեղ, իհարկե, հեգնանք կա՝ հաշվի առնելով, թե որքան կարեւոր է Zoom-ը շատերի համար հեռավոր աշխատանքի դեպքում։ Բայց Zoom-ը իրականում շատ ավելի երկար է սպասել, քան շատ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ պարտադրելու հիբրիդային աշխատանքային մոտեցումը:

Google-ի աշխատակիցները ԱՄՆ-ի շատ վայրերում աշխատել են գրասենյակից շաբաթական երեք օր՝ սկսած 2022 թվականի ապրիլից: Apple-ի աշխատակիցները նույնպես ստիպված էին վերադառնալ գրասենյակ շաբաթական երեք օր՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից: Իլոն Մասկը հիմնականում արգելել է հեռավար աշխատանքը X (նախկին Twitter) ընկերությունում անցյալ տարվա վերջին՝ ընկերության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Գագիկ Մինասյան