12:36 | 08.08.23 | Նորություններ | 2180

Ցուկերբերգը Մասկին առաջարկել է մենամարտել օգոստոսի 26-ին

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X սոցցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ եւ իր հակառակորդին առաջարկել կռվել օգոստոսի 26-ին:

«Ես այսօր պատրաստ եմ: Նրան առաջարկեցի օգոստոսի 26-ի ամսաթիվը, երբ նա ինձ մարտահրավեր նետեց, բայց նրանից ոչ մի հաստատում չեղավ», - գրել է Ցուկերբերգը Threads-ում՝ մեկնաբանելով Մասկի գրառումը, թե ինքն ակտիվորեն պատրաստվում է մենամարտին:

Միեւնույն ժամանակ, Ցուկերբերգը հավելել է, որ թերահավատ է, որ մենամարտը կկայանա իր առաջարկած ամսաթվին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգի եւ Իլոն Մասկի մենամարտը կհեռարձակվի X սոցկայքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնել էր Մասկն իր միկրոբլոգում: Նա նաեւ հավելել էր, որ ամբողջ հասույթը կուղղվի վետերանների բարեգործությանը:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը եւ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ: