15:52 | 02.08.23 | Նորություններ | 1515

Team Telecom Armenia-ն կհովանավորի Համահայկական 8-րդ խաղերը

Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար։ Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձեւ։ Մրցաշարերն անցկացվելու են Երեւանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։

Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձեւերի տարածումը եւ զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։

«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլեւ համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով: