12:22 | 21.07.23 | Նորություններ | 1680

Թումո լաբերն ու PinpointEyes™-ը կմշակեն նորարական ակնոց

Թումո լաբերն ու PinpointEyes™-ը միավորել են ուժերը` ստեղծելու արդյունավետ եւ նորարարական լուծում աչքի հիվանդություններ (այդ թվում ՝ շլություն կամ «ծույլ աչք») ունեցող մարդկանց համար:

Այս համագործակցության վերջնարդյունքը կլինի ակնոցը, որը կարողանում է հայտնաբերել, վերահսկել եւ արձագանքել տեսողության փոփոխություններին: Նախագծի ընթացքում մասնակիցները սերտորեն կհամագործակցեն մասնագետների հետ՝ բարելավելու սարքը, ներառյալ՝ նոր PCB-ների մշակում եւ օգտվողների փորձառության օպտիմալացում: Նրանք նաեւ կմշակեն Android եւ iOS հավելվածներ, որոնք կաշխատեն ակնոցի կարգավորումների հետ:

Նախագիծը կմեկնարկի օգոստոսի 14-ին, տեւողությունը 5 ամիս է, ձեւաչափը՝ օֆլայն։

Դիմել կարող է 18 տարին լրացած ցանկացած անձ, որն ունի փորձ հետեւյալ ոլորտներից որեւէ մեկում` հավելվածների մշակում (back end, encryption, access կամ front end UI), hardware-ի մշակում (PCB Board դիզայնի օպտիմալացում, լիցքավորող մոդուլի փոփոխություն, դիզայն), արհեստական բանականություն (Image processing), տվյալների բազայի պահպանում, encryption, նույնականացման եւ մուտքի մակարդակներ, մոնետիզացիա, Python-ի կամ մեքենայական ուսուցման իմացություն:

Մասնակցությունն անվճար է։ Հայտադիմումը լրացնել հարկավոր է մինչեւ օգոստոսի 4-ը այստեղ։