10:46 | 21.07.23 | Նորություններ | 13666

Armenian Code Academy-ի եւ Hume-ը գործարկել են դասընթացներ ռուսերեն լեզվով

Armenian Code Academy-ն Hume Foundation-ի հետ համատեղ գործխարկել են ինտենսիվ դասընթացներ ռուսերեն լեզվով:

Արդեն հիմա կարելի է դիմել Introduction to Python եւ Product Management դասընթացներին գրանցվելու համար:

3 ամսվա վերապատրաստման ընթացքում ուսանողները կմասնակցեն 36 դասախոսությունների եւ գործնական պարապմունքների, ամեն շաբաթ կհանդիպեն ուսուցիչների հետ օֆլայն եւ առցանց, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ՏՏ ոլորտում կարիերա սկսելու համար:

Ուսումնական ծրագիրը կառուցված է այնպես, որ ուսանողը երաշխավորված աշխատանք գտնի ՏՏ ոլորտում 33 դասընթացից որեւէ մեկն ավարտելուց հետո:

Introduction բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։

Դասընթացների արժեքը կազմում է ամսական 65 000 եւ 69 000 դրամ։

Բոլոր մանրամասները հասանելի են https://bootcamps.aca.am/ru հղումով: