Telegram մեսենջերում արդեն գործարկվել է Stories ֆունկցիան։
Սկզբում դրանք հասանելի կլինեն միայն Պրեմիում օգտատերերին, գործառույթը բոլորին հասանելի կդառնա օգոստոսին։
Stories hրապարակելուց առաջ կարելի է նշել՝ արդյոք այլ օգտվողները կարող են պահպանել Stories-ը, ձայնագրել էկրանը կամ սքրինշոթ անել այն: Կարելի է նաեւ ընտրել, թե որքան ժամանակ այն տեսանելի կլինի՝ 6, 12, 24 կամ 48 ժամ: Հնարավոր է պահպանել եւ դրանք անհետանալուց հետո կմնան պրոֆիլում:
Հնարավոր է հրապարակել լուսանկարներ եւ տեսանյութեր, ներառյալ՝ առջեւի եւ հետեւի տեսախցիկներից միաժամանակ արվածները: Նաեւ տեքստ ավելացնել կամ ինչ-որ բան նկարել, նշել այլ օգտատերերի եւ այլն։
Պավել Դուրովը Telegram-ում Stories-ի հայտնվելու մասին հայտարարել էր դեռեւս հունիսի վերջին։ Նա նշել էր, որ ի սկզբանե Telegram-ի թիմը դեմ է եղել Stories-ի ներդրմանը, սակայն նոր գործառույթների բոլոր հարցումների կեսից ավելին կապված է այս ձեւաչափի հետ։