12:22 | 27.06.23 | Նորություններ | 1739

Պավել Դուրովը ներկայացրել է Telegram Stories-ը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ներկայացրել է Telegram-ում Stories գործառույթը։

Նա նշել է, որ ի սկզբանե Telegram-ի թիմը դեմ է եղել Stories-ի ներդրմանը, սակայն նոր գործառույթների բոլոր հարցումների կեսից ավելին կապված է այս ձեւաչափի հետ։ Օգտատերերը կկարողանան հրապարակել առջեւի եւ հետեւի տեսախցիկներով միաժամանակ արված լուսանկարներ եւ տեսանյութեր, ինչպես նաեւ խմբագրվել, ավելացնել ենթագրեր, հղումներ եւ նշել այլ մարդկանց:

Stories-ը կերեւա հաղորդագրությունների ցանկի վերեւում: Օգտատերերը կկարողանան վերահսկել, թե ովքեր կարող են տեսնել իրենց Stories-ը՝ բոլորը, միայն կոնտակտները, թե ընտրված մի քանի հոգի:

Բացի այդ, օգտատերերը կկարողանան ընտրել Stories-ի տեւողությունը՝ 6, 12, 24 կամ 48 ժամ։ Հասանելի է նաեւ պրոֆիլում մշտապես ցուցադրվելու տարբերակ։