17:07 | 26.06.23 | Նորություններ | 2063

    Մեկնարկել է EDEX 2023 ցուցահանդեսի հայտերի ընդունումը

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. դեկտեմբերի 4-7-ը կայանալիք EDEX 2023 պաշտպանական եւ անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվելիք ցուցահանդեսին բացի պաշտպանական եւ անվտանգային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, կարող են մասնակցել նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք հնարավորություն ունեն ընդլայնել իրենց գործունեությունը նշյալ բնագավառում:

    Նախարարությունը, հայկական ոլորտային ընկերությունների հետ, ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական եւ անվտանգային ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:

    Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտն այստեղ։ Վերջնաժամկետը հուլիսի 30-ն է:

    ՀՀ ԲՏԱՆ-ը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: Ցուցահանդեսի բոլոր մանրամասներին ծանոթանալ կարող եք այստեղ։