15:22 | 23.06.23 | Նորություններ | 16176

Ucom-ում զեղչվել է ի սկզբանե մատչելի Samsung Galaxy A13-ը

«Յուքոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններից, ինչպես նաեւ Ucom-ի առցանց խանութից մինչեւ հունիսի 30-ը հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A13 32 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնն ընդամենը 45900 դրամով՝ նախկին 50900-ի փոխարեն։

Սմարթֆոնը հասանելի է բաց կապույտ եւ սեւ երանգներով։ 6,6-դյույմանոց Infinity-V էկրանը եւ 4 տեսախցիկը, որոնցից հիմնականը 50 ՄՊ է, թույլ կտան ստեղծել ու վայելել հիանալի լուսանկարներ ու տեսանյութեր: Հիշարժան պահերը հնարավոր է ֆիքսել նաեւ խորը, ուլտրալայն եւ մակրո տեսախցիկների միջոցով։ Մեծ էկրանն ու երկարակյաց մարտկոցն այս մատչելի սմարթֆոնի կարեւոր բաղադրիչներից են։

«Ucom-ում միշտ հնարավոր է գտնել շատ մատչելի գնով հզոր սմարթֆոններ, որոնք թույլ կտան ոչ միայն մշտական կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլեւ ներբեռնել ու օգտվել ուղեղը մարզող բազմաթիվ հավելվածներից՝ մաթեմատիկական գլուխկոտրուկներից, ընդհանուր զարգացվածության համար նախատեսված հարցաշարերից, տրամաբանական խնդիրներից եւ այլն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Samsung Galaxy A13- ը հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց ապառիկ տարբերակով, մինչեւ 36 ամիս մարման ժամկետով։