11:52 | 21.07.23 | Նորություններ | 1637
Հայկական Renderforest ընկերությունը մշակել եւ գործարկել է տեսանյութերի խմբագրման համար նախատեսված պրոֆեսիոնալ գործիք iOS հավելվածում։
Այն թույլ է տալիս սմարթֆոնով նկարած տեսանյութերն արագ եւ պրոֆեսիոնալ կերպով մոնտաժել՝ առանց մասնագիտական խորը գիտելիքների։ Հնարավոր է օգտագործել տարբեր ֆիլտրեր, անիմացիաներ, ավելացնել երաժշտություն, հնչյունավորում, ինչպես նաեւ տարբեր տառաձեւերով ու ոճերով տեքստեր։
«Ավելի քան մեկ տարի տեւող աշխատանքներից հետո, վերջապես, ունենք արդեն խորացված վիդեո խմբագրիչ՝ iOS համակարգում (շուտով նաեւ Անդրոիդ):
Մեր փոքր մոբայլ թիմը կարողացավ հաղթահարել լուրջ տեխնոլոգիական բարդություններ, պահպանել գերարագ կոդի աշխատանք ու ստեղծել մի վիդեո խմբագրիչ, որը թույլ կտա հեշտ եւ արագ մոնտաժել ձեր հեռախոսով նկարած վիդեոները, անհրաժեշտության դեպքում ավելացնել մեր անիմացիոն գրաֆիկաները, որպեսզի ձեր հաջորդ վիդեոները դառնան շատ պրոֆեսիոնալ։
Ունենք արդեն 20 միլիոնից ավելի օգտատեր եւ միլիոնավոր բեռնումներ։ Հուսանք՝ սա կդառնա անփոխարինելի ծրագիր ձեր հաջորդ վիդեոները, ռիլերը եւ սթորիները ավելի պրոֆեսիոնալ եւ արագ մոնտաժելու համար»,- գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։
Հավելվածը ներբեռնել և փորձել գործիքը հնարավոր է այստեղ։
Նկար՝ 1 (Renderforest)