15:51 | 19.07.23 | Նորություններ | 20140

Ucom-ը Honor սմարթֆոններ գնելիս տրամադրում է անլար ականջակալ

Մինչեւ օգոստոսի 7-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ucom առցանց խանութում Honor ապրանքանիշի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Honor Choice X3 կամ Honor Choice X3 Lite անլար ականջակալ։

Առաջարկը գործում է, մասնավորապես, 128 ԳԲ ներքին հիշողությամբ Honor X7 եւ Honor X9 մոդելների համար, որոնց մանրածախ գինը համապատասխանաբար 85900 եւ 117900 դրամ է, ինչպես նաեւ 256 ԳԲ ներքին հիշողությամբ Honor 70 մոդելի համար է, որի արժեքը 199900 դրամ է։   

Honor 70-ի օգտատերերը սմարթֆոնի հետեւի մասում կգտնեն երեք տեսախցիկ, այդ թվում՝ հսկայական 54-մեգապիքսելանոց Sony IMX800 լայն սենսորային տեսախցիկը առավել ընդգրկուն կադրեր ստանալու համար, եւս մեկ՝ 50 Մպ ուլտրալայն, ինչպես նաեւ 2 Մպ տեսախցիկները՝ պատկերի խորությունն ընդգծելու համար: Առջեւի 32 Մպ տեսախցիկը կապահովի սելֆիների անթերի որակ, իսկ Multi-Video հնարավորությունը թույլ կտա տեսանյութեր ստեղծել միաժամանակ երկու տեսախցիկով։

«Ucom-ում միշտ հնարավոր է գտնել արագագործ ու ժամանակակից մարդու պահանջներին համապատասխանող այնպիսի սմարթֆոն, որը Level Up կանխավճարային ու հետվճարային սակագնային պլանների համադրությամբ կդառնա կարեւոր օգնական Ձեր ամենօրյա աշխատանքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշված Honor սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց ապառիկ տարբերակով, մինչեւ 36 ամիս մարման ժամկետով։ Ապառիկ գնման դեպքում Honor X7 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 1790 դրամից, Honor X9՝ ամսական սկսած 2460 դրամից, իսկ Honor 70 սմարթֆոնը՝ ամսական սկսած 4160 դրամից։