10:54 | 18.07.23 | Նորություններ | 1160

DataFest Yerevan 2023-ն ընդունում է մասնակցության հայտեր

Սեպտեմբերի 8-9-ը տեղի կունենա DataFest Yerevan 2023-ը:

Երկօրյա համաժողովն արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի եւ արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով եւ նոր կապեր հաստատել։

Այս տարի DataFest Yerevan-ը կհամախմբի ավելի քան 30 խոսնակ AWS, Deepmind, HuggingFace, ETH Zurich, AlphaFold, Microsoft եւ ոլորտի այլ ընկերություններից:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։