12:21 | 17.07.23 | Նորություններ | 1320

Առաջին սերնդի iPhone-ն աճուրդում վաճառվել է խելահեղ գնով

Առաջին սերնդի iPhone-ները վերջին ամիսներին վաճառվում են մեծ գումարներով, եւ նոր ռեկորդ է սահմանվել նման սարքի համար:

Դեռեւս կնքված եւ իր սկզբնական փաթեթավորմամբ սմարթֆոնը գնահատվում էր $50,000-ից $100,000-ի սահմաններում, սակայն վերջնական հայտն ստացվել է $158,644-ի չափով: Դա մոտավորապես $95,000-ով ավելի է iPhone-ի նախորդ ռեկորդային առաջարկից, որն աճուրդում վաճառվել էր փետրվարին:

Ըստ Լոս Անջելեսի LCG Auctions-ի, որը կազմակերպել է վաճառքը, լոտը հատկապես հազվադեպ է, քանի որ սարքը 4 ԳԲ մոդել է, որի վաճառքները դադարեցվել էին 2007-ին, ինչից հետո շուկա դուրս եկան 8ԳԲ պահոցով տարբերակները։