11:42 | 14.07.23 | Նորություններ | 14938
Armenian Code Academy-ն Yandex-ի հետ համատեղ նախաձեռնել է Engineering Deep Dive ծրագիրը։
«Միանալով նախագծին՝ դուք կտիրապետեք ոլորտի լավագույն ժամանակակից մեթոդաբանությանն ու back-end ծրագրավորման best practice-ներին, ինչպես նաև կփորձեք ձեր ուժերը բարդ առաջադրանքներում, որոնք հիմնված են կիրառական օրինակների վրա։ Ձեզ հնարավորություն կտրվի նաև, միանալով ոլորտի մասնագիտական համայնքին, աշխատել փորձառու մենտորների ղեկավարությամբ։
Մեզ մոտ ուսուցումն օֆլայն է, այնպես որ կարող եք անձամբ ներկայացնել և քննարկել ձեր նախագծերը, խորհրդակցել ծրագրի գործընկերների, իսկ ավելի ուշ՝ մենթորների հետ» - ասված է հաղորդագրության մեջ:
Ծրագիրը վեցամսյա է՝ 3 ամիս երեկոյան ուսուցում և 3 ամիս աշխատանք՝ անձնական մենտորի ղեկավարությամբ։ Կրթությունը հայերեն է։ Engineering Deep Dive ծրագրին մասնակցությունն անվճար է (Yandex-ը հոգում է բոլոր ծախսերը):
Ծրագիրը նախատեսված է 6 ամսից մինչև 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող ծրագրավորողների համար: Այն շրջանավարտները, որոնք կդրսևորեն բարձր առաջադիմություն և բարեհաջող կավարտեն ծրագիրը, հնարավորություն կունենան միանալու Yandex-ի թիմին։
Մասնակցության մանրամասները հասանելի են այս հղումով https://aca.am/yandex: