15:39 | 21.06.23 | Նորություններ | 14862

Ucom-ում գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար

Մինչեւ հուլիսի 2-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ucom-ի առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 9-րդ սերնդի 64 ԳԲ ծավալով եւ Wi-Fi կապի հնարավորությամբ iPad 10.2 մոդելն ընդամենը 148 900 դրամով։

«Ամեն պահի եւ ամենուր ստեղծագործելու համար անհրաժեշտ է միտք ու iPad, որը միշտ ձեռքի տակ է։ Սա է պատճառը, որ առաջարկը երկարաձգել ենք մինչեւ հուլիսի 2-ը, որ հասցնեք գնել Ձեր iPad-ը Ucom-ից եւ խնայել 16 000 դրամ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

iPad 10.2-ը ներկայացված է արծաթե եւ տիեզերական մոխրագույն գույներով։ Վառ գույներով 10․2-դյույմանոց Retina էկրանը կատարյալ է ֆիլմեր դիտելու, որեւէ նախագծի վրա աշխատելու կամ հերթական գլուխգործոցը նկարելու համար: Տեսապատկերը կենտրոնում պահելու Center Stage-ը թույլ է տալիս գրագետ պատկեր ստանալ տեսազանգերի ժամանակ, քանի որ կադրն ավտոմատ կերպով կարգավորվում է՝ մարդուն պատկերի կենտրոնում պահելու համար:

iPad 10.2-ը թույլ է տալիս նաեւ ստեղծել զվարճալի տեսանյութեր՝ հանրահայտ սոցիալական կայքերում տեղադրելու համար: Ի լրումն Center Stage-ի, առջեւի 12 Մպ ուլտրալայն տեսախցիկն ապահովում է պատկերի տարբերվող որակ՝ սելֆիների եւ խմբային նկարների համար:

Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերն է Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։