12:03 | 13.06.23 | Նորություններ | 7959
Սամսունգի ինովացիոն կամպուսի շրջանավարտները՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից 50 երիտասարդ, որոնք հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրել են իրենց մշակած Android բջջային հավելվածները:
Նախագծի ներկայացումն ըստ էության դասընթացի ավարտական քննությունն է, որի արդյունքում սաներն ստանում են հավաստագիր: Նախագծերը գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից, որը ներառում է Սամսունգի հավաստագրված հրահանգիչներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ եւ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:
«Մենք ամուր հավատ ունենք ապագա սերունդների ներուժի նկատմամբ: Եվ մեր ընկերության համար հսկայական նշանակություն ունի երիտասարդների կրթության մեջ իրականացվող սոցիալական ներդրումը։ Ողջ աշխարհում Սամսունգի ինովացիոն կամպուսը երիտասարդներին հնարավորություն է տալիս տիրապետել ամենանորարար ՏՏ տեխնոլոգիաների եւ հաջողությամբ բացահայտել իրենց տաղանդներն ու ապագա ներուժը»,- նշել է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանի գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պեւնեւը:
UWC Դիլիջանը եւ համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքս ընկերությունը 2021թ. Դիլիջան համայնքում հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուսը Հայաստանում: