17:17 | 07.06.23 | Նորություններ | 1807

ChatGPT VS Google Bard. Ո՞ր AI չատբոտն է ձեզ համապատասխան

ChatGPT-ն ու Google Bard-ը պայքարում են AI ոլորտում գերակայության համար:

Ներկայացնում ենք դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները, որոնք կօգնեն ընտրել ձեզ համար կատարյալ AI օգնականը:

Աշխարհի ամենամեծ եւ ամենանորարար տեխնոլոգիական ընկերություններից Google-ը հազվադեպ է թերանում տեխնոլոգիական ոլորտում: Այնուամենայնիվ, OpenAI-ն արել է աներեւակայելին եւ առաջ անցել Google-ից այս խաղում, երբ խոսքը վերաբերում է գեներատիվ AI-ին:

ChatGPT արհեստական բանականությամբ օժտված չատբոտը թողարկվել է Google Bard-ից առաջ։
 

 

ChatGPT

Google Bard

AI մոդել

GPT 3.5 / GPT 4

LaMDA

Հասանելիություն

վեբ, iOS հավելված

դիտարկչի հիմքով

Գին

անվճար / $20 ամսական

անվճար

Պատկերի գեներատոր

չունի

չունի

Համացանցի հասանելիություն

միայն ChatGPT +

ունի

Ինֆորմացիայի հասանելիություն

սահմանափակ է մինչեւ 2021թ․

մինչեւ այժմ


Google Bard-ը նախատեսված է մարդու նման պատասխաններ տալու համար: Նրա հետ կարող ես շփվել, ինչպես մարդու հետ ես խոսում։ Առանձնահատկությունների առումով եւ՛ Bard-ը, եւ՛ ChatGPT-ն նախատեսված են օգտվողների հարցերին պատասխանելու համար:

Հասանելիություն

ChatGPT-ն եւ Google Bard-ը բաց են բոլորի համար, թեեւ OpenAI-ը պահանջում է հաշիվ ստեղծել նախքան ChatGPT-ն օգտագործելը։ Google-ը պահանջում է մուտք գործել Google հաշիվ Bard-ն օգտագործելու համար: Այնուամենայնիվ, Bard-ը դեռեւս բետա փուլում է եւ ի սկզբանե հասանելի էր սպասողների ցանկում գրանցված օգտատերերին. այժմ այն հասանելի է բոլորին։

ChatGPT-ն հասանելի է կորպորատիվ օգտատերերի եւ ծրագրավորողների համար, որոնք օգնում են հավելյալ ֆունկցիոնալություն եւ կապի հնարավորությունների համար պլագիններ ստեղծել: Մյուս կողմից, Google Bard-ը վերջերս հասանելի է դարձել կորպորատիվ հաշիվների օգտատերերի, ինչպես նաեւ ծրագրավորողների համար:

ChatGPT եւ Bard մուտքը հնարավոր է դիտարկչի միջոցով՝ կախված հարթակից: ChatGPT-ն ունի նաեւ iOS հավելված, մինչդեռ Bard-ը դեռ հավելված չունի:

Լեզուների մոդելները

ChatGPT-ն օգտագործում է GPT 3.5 լեզվի մոդելը հիմնական տարբերակի համար եւ գործարկել է GPT 4-ը ChatGPT Plus օգտատերերի համար: Google Bard-ն օգտագործում է իր LaMDA լեզվի մոդելը: Երկու չատբոտերն էլ վերապատրաստվել են լեզվի եզակի մոդելներով, եւ թեեւ GPT 3.5-ը նպատակ ունի տրամադրել տեքստային պատասխանների լայն շրջանակ, LaMDA-ն նախատեսված է ավելի բնական հաղորդակցություն ապահովելու համար:

Այս տարբերությունը կարող եք նկատել չատբոտերի հետ զրուցելիս: Bard-ի պատասխաններն ավելի մարդանման են թվում եւ պատրաստ ավելի ընդարձակ քննարկումների համար, իսկ ChatGPT-ի ոճն ավելի գործնական է թվում:

Տեղեկատվության համապատասխանությունը

ChatGPT-ն վերապատրաստվել է մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը եւ կարող է տեղեկատվություն տրամադրել միայն այս ամսաթվից առաջ կատարված իրադարձությունների վերաբերյալ: Այն նաեւ չունի մուտք դեպի համացանց։ Արդյունքում, այն կարող է ճիշտ արձագանքել մանրամասներին, որոնք ունեն ունիվերսալ բնույթ:

Google Bard-ը, սակայն, չունի ավարտի ամսաթիվ: Նրա պատասխանները պետք է լինեն ավելի արդի:

Գները

Ե՛վ ChatGPT-ն, եւ՛ Google Bard-ն առաջարկում են անվճար օգտագործման հնարավորություն: Այնուամենայնիվ, ChatGPT Plus-ն ունի $20 ամսական բաժանորդագրություն, որը հասանելի է դարձնում շատ ավելի հզոր GPT 4 լեզվի մոդելը:

Google Bard-ն անվճար է եւ չունի պրեմիում մակարդակ: Այս պահի դրությամբ Google-ը չի հայտարարել Bard-ի օգտագործման համար օգտատերերից գումար գանձելու մտադրության մասին:

Օգտագործման սահմանափակումներ

ChatGPT-ն առաջարկում է անվճար մուտք դեպի GPT 3.5 եւ թույլ է տալիս օգտվողներին պահանջել անսահմանափակ հուշումներ: ChatGPT Plus օգտվողները կարող են առավելագույնը 25 հարցում կատարել GPT4-ով յուրաքանչյուր երեք ժամը մեկ:

Համեմատության համար՝ ներկայում Google Bard-ին հարցումների քանակի սահմանափակում չկա:

Ձայնային հուշումներ

ChatGPT-ն ընդունում է միայն տեքստային հուշումներ: Մինչդեռ Google Bard-ն արդեն ընդունում է ձայնային հարցումներ եւ նույնիսկ խոստանում ապագայում արձագանքել գրաֆիկական հարցումներին:

Պատկերների գեներատոր

Թե՛ Google Bard-ը, թե՛ ChatGPT-ն տեքստի վրա հիմնված չատբոտեր են, որոնք ի վիճակի չեն արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծել: Եթե  հաշիվ բացեք ChatGPT-ի համար, կկարողանաք մուտք գործել նաեւ Dall-E-2 Image Generator նույն հաշվի միջոցով:

Թեեւ Google-ն այս պահին չունի նման առաջարկ, սակայն ընկերությունն ակնարկել է, որ ապագայում կարող է նման հնարավորություն թողարկվել:

ChatGPT VS Google Bard

Ե՛վ ChatGPT-ն, եւ՛ Google Bard-ը մեծ ներուժ ունեն։ ChatGPT-ն համարվում է գրավիչ պրոդուկտ, Bard-ը դեռ փորձնական փուլում է: Թեեւ Bard-ի պատասխանները ավելի քիչ մեխանիկական են հնչում, դրանք կարող են ոչ միշտ ճիշտ լինել:

Google-ը ցույց է տվել մի շարք առանձնահատկություններ, որոնք Bard-ը կարող է ստանալ ապագայում, ներառյալ պատկերով պատասխանները եւ հուշումները։ Այն ունի նաեւ բազմաթիվ պրոդուկտներ, որոնց մեջ Bard-ը կարող է ինտեգրվել: Օրինակ՝ Gmail-ում կարող է ավտոմատ կերպով էլ․ նամակների պատասխաններ ստեղծել:
Ապագա թարմացումների առումով անորոշություն կա:

Եթե պրոդուկտները համեմատենք ներկայիս կարգավիճակի հիման վրա եւ ոչ թե ապագա խոստումների, ապա ChatGPT-ն դեռեւս ավելի ամբողջական պրոդուկտ է թվում: