15:53 | 07.06.23 | Նորություններ | 14913

Ucom-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook Pro-ն՝ խնայելով մինչեւ 30% գումար

«Յուքոմ» ընկերության բիզնես հաճախորդները կարող են միանալ Ucom-ի Business Premium, Ունիվերսալ 8000 կամ Ունիվերսալ 12500 սակագնային պլաններին 12 ամսով եւ աննախադեպ ցածր արժեքով ձեռք բերել Apple ընկերության MacBook Pro 14 եւ MacBook Pro 16 սարքավորումները՝ խնայելով մանրածախ գնի մինչեւ 30%-ը։

Բիզնես հաճախորդների համար կգործեն նաեւ հին սարքավորման փոխանակման՝ Trade-In եւ հետգնման՝ Buy-Back ծառայությունները։ Հին սարքավորման փոխանակման ընթացքում կորպորատիվ հաճախորդը կարող է ներկայացնել իր հին MacBook-ը Ucom-ի սպասարկման սրահներից մեկը՝ անկախ այն փաստից, թե որտեղից է ձեռք բերել սարքավորումը։ Ucom-ի մասնագետը կգնահատի օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ կնվազեցվի նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։

«Որպես Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլեւ երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

MacBook 14 եւ MacBook 16 մոդելի համակարգիչների համար գործում է հավելյալ երաշխիք, որը թույլ կտա զերծ մնալ վերանորոգման ծախսերից հիմնական երաշխիքի ավարտից հետո։