11:50 | 07.06.23 | Նորություններ | 1001

Հայտնի են Apple Design Awards-ի հաղթողները

Apple-ը ներկայացրել է Apple Design Awards-ի հաղթող հավելվածներն ու խաղերը, որոնք առանձնանում են լավագույն դիզայնով, ինտերֆեյսով եւ նորարարությամբ:

Այս տարի եզրափակչի մասնակիցները 36-ն էին, սակայն նրանցից միայն 12-ն է ստացել ալյումինե խորանարդը։ Ընդհանուր առմամբ, մրցանակների համար վեց անվանակարգ կա, որոնցից յուրաքանչյուրում ընկերությունն ընտրում է լավագույն հավելվածն ու խաղը։

Ներկայացնում ենք հաղթողներին՝ ըստ անվանակարգերի։

Ներառում

•    Հավելված՝ Universe — Website Builder;
•    Խաղ՝ Stitch։

Ուրախություն եւ զվարճանք

•    Հավելված՝ Duolingo;
•    Խաղ՝ Afterplace։

Փոխազդեցություն

•    Հավելված՝ Flighty;
•    Խաղ՝ Railbound։

Սոցիալական ազդեցություն

•    Հավելված՝ Headspace;
•    Խաղ՝ Endling։

Պատկերներ եւ գրաֆիկա

•    Հավելված՝ Any Distance;
•    Խաղ՝ Resident Evil Village։

Նորարարություն

•    Հավելված՝ SwingVision: A.I. Tennis App;
•    Խաղ՝ MARVEL SNAP։