11:36 | 02.06.23 | Նորություններ | 1675

Meta-ն ներկայացրել է VR եւ MR իրականության Quest 3 ակնոցը

Meta-ն ներկայացրել է Quest 3 վիրտուալ (VR) եւ խառը (MR) իրականության ականջակալը։ Այն վաճառքում կհայտնվի աշնանը, ասվում է ընկերության կայքում։

Meta-ի առաջին վիրտուալ իրականության սարքն է, որն աշխատում է հաջորդ սերնդի Snapdragon չիպով՝ մշակված Qualcomm-ի հետ։ Սրա շնորհիվ այն կրկնապատկել է գրաֆիկական պրոցեսորի կատարողականը, քան Quest 2-ում է:

Quest 3 ակնոցը 40%-ով ավելի բարակ է։ Հիշողության ծավալը կազմում է 128 ԳԲ, սակայն ցանկության դեպքում պահեստավորման ծավալը կարելի է ավելացնել։ Թե ինչպես եւ ինչ գումարով, հայտնի չէ։ Նոր ականջակալն աջակցում է Quest 2-ի համար հասանելի ավելի քան 500 խաղի եւ հավելվածի: Բացի այդ, ընկերությունը գործարկման օրը կներկայացնի նաեւ նոր ծառայություններ, արժեքը՝ 499 դոլար։

Quest 3 սարքը կհայտնվի 23 երկրում, այդ թվում՝ Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ այլն:

Մնացած մանրամասները կներկայացվեն Meta Connect միջոցառման ժամանակ, որը նախատեսվում է սեպտեմբերի 27-ին: Լրատվամիջոցները Meta-ի հապճեպ հայտարարությունը կապում են Apple-ի առաջիկա կոնֆերանսի՝ WWDC-ի հետ, որտեղ, ըստ լուրերի, «խնձորային» ընկերությունը կներկայացնի իր VR ակնոցը: