14:02 | 01.06.23 | Նորություններ | 2042
Մեկնարկել է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի նոր փուլը։
Կրթաթոշակը կրում է ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին: Դրամահավաքն իրականացվում է reArmenia հարթակում այստեղ։
Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց հետեւյալ անվանակարգերում.
● Վերականգնվող էներգիա,
● Տեխնոլոգիա,
● Գիտություն։
Հայաստանից եւ Արցախից 18 տարին լրացած տասը իգական սեռի ներկայացուցիչ, որ գործունեություն է ծավալում այս ոլորտներից որեւէ մեկում, կստանա աջակցություն:
Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով։ Կարելի է դիմել այստեղ մինչեւ հուլիսի 10-ը։ Կրթաթոշակները կշնորհվեն FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 29-30-ին Երեւանում։