14:49 | 26.05.23 | Նորություններ | 1727
Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։
Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանք է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։
«Մեզ համար կարեւոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը եւ, հետեւաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։
Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաեւ Երեւանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։
25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջեւան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան եւ Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երեւանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան եւ Զեյթուն համայնքներում։
NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչեւ 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն եւ բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու եւ սակագներին ծանոթանալու համար անցնել հղումով: