14:27 | 26.05.23 | Նորություններ | 1403

IT Cup by LaserWar Armenia-ն ընդունում է հայտեր

Հունիսի 3-ից հուլիսի 16-ը կկայանա IT Cup by LaserWar Armenia արդեն 3-րդ առաջնությունը:

LaserWar Armenia 2023-ին կարող են մասնակցել ՏՏ ընկերությունների, ինչպես նաեւ այլ կազմակերպություններից ՏՏ բաժինների աշխատակիցներ։

Մասնակցության համար անհրաժեշտ է 14 հիմնական եւ առավելագույնը 5 պահեստային մասնակցից բաղկացած թիմ: Մասնակցության վճարը 450,000 ՀՀ դրամ է:
Առաջին 4 տեղը զբաղեցրած թիմերի համար նախատեսվում են մրցանակներ։

Առաջնության անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերը պետք է լրացնել մինչեւ մայիսի 31-ն այստեղ։ Առաջնության կազմակերպիչն է LaserWar Armenia-ն: