12:16 | 26.05.23 | Նորություններ | 15323

Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը եւս 6 մարզային քաղաքում

«Յուքոմ» ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով Գավառ, Սեւան, Իջեւան, Արտաշատ, Աշտարակ եւ Գորիս մարզային քաղաքներ։

Տեխնիկական աշխատանքները մեկնարկել են եւ ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։

«Նշյալ մարզային քաղաքների ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ սեփական տների բնակիչները հնարավորություն կստանան օգտվելու Ucom-ի՝ Հայաստանում ամենաարագը ճանաչված շարժական եւ ֆիքսված կապի բոլոր ծառայություններից, ինչպես առանձին, այնպես էլ կոնվերգենտ՝ միասնական փաթեթով։ Ավելին, ֆիքսված ցանցի ընդլայնմանը զուգահեռ այդ 6 մարզային քաղաքում մենք նաեւ կարդիականացնենք շարժական ցանցը՝ ավելի որակյալ ու ժամանակակից կապի հնարավորություն ընձեռելով մեր բաժանորդներին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Շարժական ցանցի արդիականացումը եւ ֆիքսված ցանցի ընդլայնումը թույլ կտան նշված 6 քաղաքների բնակիչներին միավորել իրենց ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում եւ վճարել մինչեւ 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։

Ընտրելով Unity փաթեթները՝ բաժանորդներն ամբողջ ընտանիքի համար կապահովեն մինչեւ 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի, նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կընձեռի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։ Ավելին, փաթեթում հնարավոր կլինի ներառել մինչեւ 4 Սուպեր SIM-քարտ՝ ընտանիքով ամենաարագ շարժական կապի հնարավորություններից օգտվելու համար։