16:54 | 22.05.23 | Նորություններ | 5828
Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով նոր դեղամիջոցներ հայտնաբերող Denovo Sciences ընկերությունը հայտարարել է Վարակների հետազոտման միջազգային կենտրոնի (CIRI, Ֆրանսիա) VIRIMI եւ NITROVIRE հետազոտական խմբերի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին:
Համագործակցության նպատակը բարձր արդյունավետություն ունեցող համակորոնավիրուսային ինհիբիտորների հայտնաբերումն է։ Համագործակցության ընթացքում համատեղվելու են Denovo Sciences-ին պատկանող մոլեկուլների նախագծման խրախուսող ուսուցմամբ աշխատող պլատֆորմը եւ Վարակների հետազոտման միջազգային կենտրոնի գիտական փորձն ու ենթակառուցվածքները՝ նախագծելու համար այնպիսի հակավիրուսային միացություններ, որոնք արդյունավետ կլինեն ներկա եւ ապագա կորոնավիրուսների դեմ։
Denovo Sciences ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Հովակիմ Զաքարյանն ասել է. «Հավատում ենք, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել նոր եւ արդյունավետ դեղամիջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված շնչառական վարակները»։
VIRIMI հետազոտական խմբի ղեկավար Պիեր-Օլիվիեր Վիդալայնը նշել է.
«Denovo Sciences-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ինտեգրել դեղամիջոցների հայտնաբերման համակարգչային ժամանակակից մեթոդները մեր հակավիրուսային հետազոտությունների մեջ։ Արդեն գոյություն ունեցող նախնական արդյունքները ոգեւորիչ են եւ լավատեսական»։