16:14 | 22.05.23 | Նորություններ | 835

ASP.NET անվճար դասընթաց՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, համագործակցելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ, երեւանամերձ մարզերի երիտասարդների համար հայտարարում է «ASP.NET» անվճար դասընթաց։

Արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ T-SQL/SQL Server եւ ASP.NET-ից, ինչը հնարավորություն կտա մշակել դինամիկ վեբ հավելվածներ եւ հասկանալ Model-View-Controller (MVC) օրինաչափությունը։

Մասնակցել կարող են 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման /OOP/ գիտելիքներ եւ ծանոթ են տվյալների բազաների հետ աշխատանքի սկզբունքներին։

Դասընթացը կմեկնարկի մայիսի 27-ին, տեւողությունը 1,5 ամիս է, անցկացման ձեւաչափը հիբրիդային՝ անցանց եւ առցանց։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 25-ը լրացնել հայտադիմումը այստեղ։