15:53 | 15.05.23 | Նորություններ | 1358

Թումոն ներկայացրել է Ստեփանակերտի սաների պատրաստած ռոբոտը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացրել է Ստեփանակերտի կենտրոնի աշակերտների պատրաստած ռոբոտը։

«ԹՈՒՄՈ Ստեփանակերտի ուսանողները ցուցաբերում են ուշագրավ տոկունություն եւ ստեղծագործական ունակություններ Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով առաջացած դժվարին հանգամանքներում։

Արցախցի Արմանը, Դավիթը եւ Սվետլանան այս ռոբոտը ստեղծել են իրենց 2-րդ մակարդակի ռոբոտաշինության արհեստանոցում»,-նշվում է կենտրոնի Twitter-յան էջում: