12:10 | 15.05.23 | Նորություններ | 1425
Ամերիկացի բլոգեր Քերին Մարջորին ChatGPT-ի հիման վրա ստեղծել է իր վիրտուալ պատճենը։ Բոտի շնորհիվ նա կարող է ավելի շատ շփվել Snapchat-ի իր 1,8 միլիոն հետեւորդի հետ եւ գումար աշխատել դրանից։
Նա տղամարդկանց վարձով է տալիս CarynAI կոչվող թվային տարբերակը: Ժամադրության ժամանակ թույլատրվում է էրոտիկ քննարկումներ, ինչպես նաեւ դերային խաղեր։ Շփման մեկ րոպեն արժե 1 դոլար։ Ծառայությունը շատ հաճախորդ ունի. 23-ամյա բլոգերի թվային տարբերակի հետ շփման համար 5000 երկրպագուից բաղկացած 26-ժամյա սպասման ցուցակ է գոյացել։
CarynAI-ի հետ զրույցները խիստ անձնական եւ գաղտնի են:
Բլոգերը պնդում է, որ թվային պատճենը կրկնօրինակում է իր «եզակի ձայնը, հմայիչ անհատականությունը եւ տարբերվող վարքը»՝ ստիպելով օգտատերերին զգալ, որ իրենք խոսում են իրական մոդելի հետ:
Աղջիկը նշել է, որ իր վիրտուալ տարբերակը ստեղծել է հիմնականում բաժանորդների միայնակության խնդիրը լուծելու համար։ Նա նաեւ ցանկանում է «հոգեպես աջակցել երկրպագուներին»:
CarynAI-ի ստեղծման վրա ծախսվել է ավելի քան 2000 ժամ: Չի բացահայտվում, սակայն, թե ով է զբաղվել դրանով եւ ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել։ Հայտնի է միայն, որ այն հիմնված է ChatGPT-ի վրա։
Թվային կլոնն ընդամենը մեկ շաբաթում անցկացրել է արդեն 70 000 դոլարի քննարկում։ Բլոգերն ակնկալում է, որ ապագայում CarynAI-ը կվաստակի ամսական 5 մլն դոլար։