09:09 | 03.05.23 | Նորություններ | 1497

Sevan Startup Summit-ն այս տարի կկայանա

Sevan Startup Summit-ն այս տարի կկայանա հուլիսի 23-ից 29-ը:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտնել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքել է տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սեւանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում:
 



«Երկար սպասված այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը», - ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Sevan Startup Summit վերջին անգամ անցկացվել էր 2019 թվականին: