16:49 | 02.05.23 | Նորություններ | 1531

Նախագծերի կառավարման անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է «Նախագծերի կառավարում» դասընթաց՝Սյունիքի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացին մասնակիցները կուսումնասիրեն նախագծերի կառավարման մեթոդաբանությունը, սկզբունքներն ու գործքիները, ինչպես նաեւ նախագծերի հետ կապված ռիսկերի, որակական հատկանիշների, ռեսուրսների եւ  ծախսերի կառավարման մեխանիզմները։

Դրանք կարող են կիրառվել ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ այլ ոլորտներում գործող կազմակերպություններում։

Ծրագրի տեւողությունը 2 ամիս է, մասնակցությունը՝ անվճար, ձեւաչափը՝ հիբրիդային։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 15-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւը այստեղ։