16:57 | 27.04.23 | Հոդվածներ | exclusive 21526

Վրացական Phubber ստարտափը մուտք է գործում հայկական շուկա

2019 թվականին գործարկված Phubber-ը գնումների եւ վերավաճառքի հարթակ է Վրաստանում, որը մեկ հարթակում միավորում է էլեկտրոնային առեւտրի եւ սոցիալական մեդիայի գործառույթները: Արհեստական բանականության միջոցով հարթակը կապում է մարդկանց, ովքեր ցանկանում են գնել կամ վաճառել հագուստ, աքսեսուարներ եւ անձնական խնամքի միջոցներ: Phubber-ն ապահովում է որակի հսկողություն, նույնականացում, վճարում եւ անվճար առաքում:

Ընկերությունը հայկական շուկա է մտնում իր առցանց հավելվածի միջոցով։ iTel.am-ը զրուցել է Phubber-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Անանո Դոլաբերիձեի եւ Phubber-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Գեորգի Չուգոշվիլիի հետ ընկերության առաքելության, Հայաստանում ընդլայնվելու ծրագրերի եւ հեռանկարների մասին։

Անանոն Վրաստանի ոլորտում ավելի քան 12 տարվա փորձ ունի, եւ նորաձեւությունը միշտ եղել է նրա կիրքը: Նա ցանկանում է ներմուծել գնումների նոր մշակույթ, խթանելով շրջանաձեւ նորաձեւությունը եւ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Այս ոլորտում բիզնես սկսելու հիմնական շարժիչ ուժը գնումներ սիրող մարդկանց մտածելակերպը փոխելն էր: Վավերացված նորաձեւությունը, էթիկական գնումները մեր ԴՆԹ-ում են: Phubber-ում չի թույլատրվում վաճառել բնական մորթի կամ կեղծ ապրանքներ: Մենք որակի ստուգում ենք կատարում, վերահսկում ենք եւ նույնականացնում յուրաքանչյուր ապրանք, որը վաճառվում է մեր հարթակում: Այսպիսով, հարթակը հաճախորդներին վստահություն է ներշնչում: Միայն Վրաստանում Phubber-ն ունի մոտ 200 000 գրանցված օգտատեր»,- ասում է Անանոն։

Անանո Դոլաբերիձեն Անանո Դոլաբերիձեն
photo © Phubber


Phubber-ն ընդլայնվել է Ուկրաինայում 2021 թվականին: Սկզբում մեծ հաջողություն են ունեցել եւ աշխատում էին մեծ մեկնարկի ուղղությամբ, բայց պատերազմը փոխեց բոլոր ծրագրերն ու ռազմավարությունը: Սկսեցին նոր հնարավորություններ փնտրել հարեւան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում։

«Մենք հասկացանք, որ մեր տարածաշրջանում հսկայական հնարավորություն կա։ Կան բազմաթիվ մրցակիցներ ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք բացել տարածաշրջանային մատակարարումը, որտեղ այս պահին խաղացող չկա: Հայաստանում մեզ  զգում ենք ինչպես տանը՝ մշակույթի եւ մարդկանց տեսանկյունից։ Կգնանք նաեւ Արեւմտյան Եվրոպայի երկրներ, բայց տարածաշրջանային մասը մեր բիզնեսի համար ամենակարեւոր քայլն է՝ ավելի մեծ եւ ուժեղ դառնալու նպատակով։

photo © Phubber


Սա մեր առաջին գործուղումն է Հայաստան, հանդիպում ենք բազմաթիվ ընկերությունների եւ մարդկանց հետ՝ համագործակցելու համար։ Նախատեսում ենք Phubber-ը Հայաստանում գործարկել ապրիլի վերջին: Շատ ակտիվ կլինենք շուկայում՝ մեր հայ հաճախորդներին առաջարկելով շատ հետաքրքիր նախագծեր»,- ավելացնում է Անանոն:

Գեորգի Չուգոշվիլին Գեորգի Չուգոշվիլին
photo © Phubber


Գեորգի Չուգոշվիլին ասում է, որ իրենք օգտագործում են բարդ տեխնոլոգիական լուծումներ եւ AI ալգորիթմներ՝ բավարարելու օգտատերերի կարիքները՝ յուրաքանչյուր օգտատիրոջը անհատականացված ապրանք առաջարկելու եւ արագ, հարմարավետ ու գրավիչ հավելվածի միջոցով լավագույն փորձն ապահովելու համար:

photo © Phubber


«Մեր օգտատերերը մեզ համեմատում են Instagram-ի եւ այլ սոցիալական ցանցերի հետ՝ նմանատիպ գործառույթների պատճառով։ Մենք եւս ունենք անհատականացված feed, անհատականացված էջեր, որտեղ մեր AI ալգորիթմներով ընտրում ենք կոնկրետ իրեր, որոնք դուր կգան մեր օգտատերերին: Օգտագործում ենք պատկերների ճանաչման տեխնոլոգիա՝ նման իրեր գտնելու եւ առաջարկելու համար։ Մեր տարածաշրջանը նման չէ ԱՄՆ-ին կամ Եվրոպային, երբ կարող եք հավելվածում ունենալ միայն անգլերեն լեզու եւ վերջ: Այնպես որ, շատ բարդ շուկա է, մենք փորձում ենք տեղական հարմարված լինել յուրաքանչյուր երկրում:

photo © Phubber


Կունենանք ինտեգրված հայերեն լեզուն, տեղական արժույթը, վճարովի ծառայությունները եւ այլն: Phubber-ի գաղափարն է հնարավորինս միջազգային լինել վաճառողի համար: Դա նշանակում է, որ ապրանքը Հայաստանում ցուցակագրելով, կարող եք այն վաճառել այն միջազգային մակարդակով», - ասում է Գեորգին։

Նունե Գրիգորյան