10:31 | 07.04.23 | Նորություններ | 2415

    Վարկերի համեմատման հարթակ է գործարկվել

    Գործարկվել է Creditmarket.am-ը վարկերի համեմատման նոր հարթակը, որն օգտատերերին օգնում է ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնել։

    Հարթակում ներկայացված են ֆինանսական շուկայում առկա վարկային պրոդուկտները, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են կողմնորոշվել՝ ուր արժե
    դիմել այս կամ այն տեսակի վարկ ստանալու համար:

    Օգտատերն ընտրում է անհրաժեշտ վարկատեսակը, գումարի չափը, մարման ժամկետն ու քանի այլ ցուցանիշ եւ Creditmarket.am-ի հաշվիչը, վայրկյանների ընթացքում շուկայում եղած առաջարկները համեմատելով, կառաջարկի ամենաշահավետ պայմաններով տարբերակները:

    Հարթակում նաեւ վարկերի համեմատության հնարավորություն կա: Ընտրելով մինչեւ 4 վարկատեսակ, կարող եք համեմատել դրանք տարբեր չափորոշիչներով։

    Որոշումը կայացնելուց ու բանկն ընտրելուց հետո հայտը կարելի է միանգամից ուղարկել առցանց տարբերակով անմիջապես Creditmarket.am-ից, ինչից հետո բանկի աշխատակիցները կպա կհաստատեն՝ հետագա ընթացքը մանրամասնելու:

    Հարթակում ներկայացված են ֆիզիկական անձանց տրամադրվող՝ ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վարկային առաջարկները:

    Այս պահին հարթակը գործում է բետա-տարբերակով, եւ առաջիկայում այն կհամալրվի ունիվերսալ վարկային կազմակերպությունների առաջարկներով եւ այլ վարկատեսակներով: