15:37 | 06.04.23 | Նորություններ | 2224

Ռոստելեկոմը ներկայացնում է նոր հատուկ առաջարկ

Ապրիլի 6-ից սկսած Ռոստելեկոմ ընկերության ծառայություններին միանալու դեպքում բաժանորդները կստանան նվեր՝ մինչեւ 40,000 դրամի չափով համալրում իրենց բաժանորդային հաշվին։

Հատուկ առաջարկը նախատեսված է բոլոր այն նոր բաժանորդների համար, որոնք կմիանան «R-max» կամ «Մոնո» սակագնային փաթեթներից մեկին մեկ տարի պարտադիր բաժանորդագրության պայմանով: Գործում են տարբեր չափի գումարով նվերներ՝ կախված ընտրված սակագնային փաթեթից:

Նոր առաջարկի մեկնարկով ընկերությունն ավելի հասանելի է դարձնում մինչեւ 500 մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի, ինչպես նաեւ սմարթ հեռուստատեսության ծառայությունները:

Առաջարկը գործում է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.rostelecom.am։