17:10 | 05.04.23 | Նորություններ | 1945

Picsart-ը կհամագործակցի ծանոթությունների Bumble հարթակի հետ

Picsart-ը հայտնել է աշխարհում ամենատարածված ծանոթությունների հարթակներից մեկի՝ Bumble-ի հետ համագործակցության մասին։

«Bumble-ի օգտատերերը կարող են օգտագործել Picsart-ի դիզայնի որոշ հանրահայտ գործիքներն ու տեխնիկաները: AI գործառույթներ, ինչպիսիք են Remove, Replay գործիքները, սթիքերները, մենք առաջարկում ենք նոր եղանակներ՝ ծանոթությունների պրոֆիլներում ստեղծարարություն ներմուծելու համար»,- գրել է Picsart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը:

Picsart-ը համագործակցում է Bumble-ի հետ՝ օգնելով օգտատերերին ստանալ ավելի գրավիչ եւ ստեղծարար պրոֆիլի նկարներ։