10:50 | 29.03.23 | Նորություններ | 1997

Zoom-ը կվերապատմի կոնֆերանսներն ուշացողների համար

Տեսակոնֆերանսների Zoom հարթակը ներկայացրել է իր Zoom IQ օգնականի մի շարք նոր հնարավորությունները:

Դրանք հիմնված են արհեստական ինտելեկտի ալգորիթմների վրա եւ մշակվել են OpenAI-ի հետ համատեղ, որը ստեղծել է ChatGPT-ն: Ընկերությունը նաեւ հայտնել է երրորդ կողմի փոստային ծառայությունների ու օրացույցների հետ ինտեգրման հնարավորության մասին:

photo © Zoom


Zoom IQ-ն կկարողանա ոչ միայն նշել ձայնագրված հանդիպումների առանցքային դրվագները, ինչպես հիմա է, այլեւ իրական ժամանակում վերապատմել դրանք ուշ միացածների համար: AI օգնականին կարելի է նույնիսկ պարզաբանող հարցեր տալ:

Բացի այդ, ծառայությունը կկարողանա պատկերել հանդիպման ամփոփագրերը վիրտուալ գրատախտակի վրա, դրանք հրապարակել Zoom Team չատում եւ առաջարկել աշխատանքային խնդիրների կոնկրետ լուծումներ:

photo © Zoom


Zoom IQ-ն կկարողանա պատասխաններ գեներացնել՝ հարմարվելով ձեր հաղորդակցման ոճին, ինչպես նաեւ գրել նամակներ ու աշխատանքային այլ նյութեր:

Բացի այդ, ընկերությունն ընդլայնում է իր ինտեգրումը Google-ի եւ Microsoft-ի օրացույցների ու էլ. փոստի ծառայությունների հետ:

Zoom IQ-ի նոր գործառույթներն օգտատերերին հասանելի կդառնան ապրիլին: Այնուամենայնիվ, դրանցից մի քանիսը բետա տարբերակում արդեն հասանելի են: Էլ. փոստի եւ օրացույցների հետ ինտեգրումն արդեն հասանելի է: