10:39 | 29.03.23 | Նորություններ | 21871

Ռուսաստանը մտադիր է չեղարկել միջազգային ռոումինգը Հայաստանի հետ

Ռուսաստանը մտադիր է չեղարկել միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ մինչեւ 2025 թվականը։

Այդ մասին այսօր գրել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով այս պետությունների բջջային օպերատորներին եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ուղարկված հարցումը:

Հարցմանը կցված ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզի համաձայն, մինչեւ 2024 թվականի վերջ հեռահաղորդակցային ընկերությունները պետք է ներկայացնեն ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները:

Մինչեւ 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային փոխմիացման սակագները եւ բջջային ծառայությունների  համապատասխան սակագներ սահմանեն ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար: