17:21 | 17.02.23 | Նորություններ | 1727
Մարտի 6-7-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի արհեստական բանականության, մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման թեմայով OpenTalks.AI համաժողովը։
2018-ից ի վեր այս համաժողովը մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի լավագույններին: OpenTalks.AI-ը Երեւանում 1000-ից ավելի մասնագետ կհամախմբի։ OpenTalks.AI-ն ավանդաբար ունի CV, NLP, RL, AGI հիմնական բաժիններ, նոր ենթաբաժիններ նույնպես կլինեն:
Համաժողովին մասնակցելու համար գրանցվել կարող եք այստեղ, բոլոր մանրամասները հասանելի են այստեղ: Համաժողովին կարելի է հետեւել նաեւ առցանց եղանակով։