Ավետ Մանուկյանը
00:07 | 18.02.23 | Նորություններ | exclusive 1354
ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը վստահ է, որ Հայաստանը կարող է լինել էլեկտրոնային առողջապահության աշխարհի լավագույն հնգյակում:
«Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում Ավետ Մանուկյանը պատմել է մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում կարելի է մեծ արդյունքների հասնել, սակայն դրա համար անհրաժեշտ է բժշկական համայնքի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաեւ հանրության պահանջատեր լինելը:
Զրույցի թեմաները.
00:00 - սկիզբ
00:30 – ARMED E-Heath հավելվածը կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ այսօր
02:00 – ի՞նչ է էլեկտրոնային առողջապահությունը
05:00 – էլեկտրոնային «ուղեղ» բժշկի եւ պացիենտի համար
07:18 – Գերմանիային հասնելու եւ անցնելու հնարավորությունը
17:05 – լաբորատորիաների տվյալների կոդավորման կարեւորությունը
23:10 –կարեւոր է բժշկական հանրության դերակատարությունը
25:03 – օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ «երրորդ» պատճառը
28:50 – գործընթացը «հետ քաշող» լաբորատորիաները դուրս կմնան շուկայից
31:10 – պացիենտները եւ նրանց հարազատները եւս գործիքներ ունեն
34:30 – մեկ տարին բավարար է էլեկտրոնային «ուղեղը» գործարկելու համար